Հոկտեմբերի 26-27-ին «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր Սամվել Ալեքսանյանը Մոսկվայում մասնակցել է հանրային դիվանագիտության 100-ամյակին նվիրված միջոցառումներին։
Տոնակատարության շրջանակում՝ հոկտեմբերի 26-ին, ամփոփվել են օտարերկրացի լրագրողների ու բլոգերների միջազգային 4-րդ մրցույթի արդյունքները։
Վեց անվանակարգով անցկացված «Անկեղծ տեսակետ» մրցույթի «Լավագույն հրապարակախոսական և վավերագրական նյութ» անվանակարգում մրցանակի է արժանացել Սամվել Ալեքսանյանը։
Մրցույթի մասշտաբները պատկերացնելու համար նշենք՝ մրցանակն ունեցել է 821 առաջադրում՝ 75 երկրից։
Այդ օրերին Մոսկվայում ամփոփվում էր նաև «Եվրասիայի» մրցանակաբաշխությունը։ Արդյունքում՝ հոկտեմբերի 29-ին, Սամվել Ալեքսանյանն արժանացավ «Եվրասիայի ձայն․ ոգեշնչել» անվանակարգի 3-րդ մրցանակին։
Միջազգային այդ մրցույթին հայտ էին ներկայացրել 3700 ֆիզիկական և իրավաբանական անձ՝ 27 երկրից։
Լաստ լրատվականը շնորհավորում է «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր
Սամվել Ալեքսանյանին, մաղթում նորանոր հաջողություններ։