«Բաց եմ, բաց սրտեր»․ բացառիկ միջոցառում Գորիսում․լուսանկարներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Նոյեմբերի 21-ը Գորիսում նշանավորվեց «Բաց բեմ, բաց սրտեր» ներառական միջոցառմամբ: Միջոցառում, որը յուրօրինակ հաղթանակ էր բազմաթիվ վախերի ու կարծրատիպերի հանդեպ:

Բեմ դուրս եկան հաշմանդամություն ունեցող մեր հրաշալի երեխաները․ նրանք երգեցին, պարեցին, ժպտացին, վստահ կանգնեցին լույսերի ներքո և ցույց տվեցին, որ արվեստը չի ճանաչում սահմաններ, նրանց միացան նաև Գորիսի Ա․ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի և Վահե Մելքումյանի պարային դպրոցի սաները։

Միասին նրանք ստեղծեցին մի մթնոլորտ, որտեղ յուրաքանչյուր ելույթ ոչ միայն գեղեցիկ էր, այլև հզոր ուղերձ՝ ներառականությունը խոսքեր չէ, այլ՝ միասին ստեղծելու, ընդունելու, կողք կողքի կանգնելու մշակույթ։

Միջոցառումը կազմակերպվել էր Գորիս համայնքի ղեկավարին կից սոցիալական հանձնաժողովի կողմից՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Սյունիքի մարզպետարանի և Գորիսի համայնքապետարանի աջակցությամբ։

Միջոցառման իրականացմանն աջակցել են Գորիսի Աշոտ Սաթյանի անվան երաժշտական դպրոցը, Գորիսի մշակույթի տունը, ԳՈՒՄ ՀԿ-ի Բարեկամ կենտրոնը:

Միջոցառման իրագործման հարցում անգնահատելի ներդրում են ունեցել անհատներ՝ Անժելա Գրիգորյանը, Նարեկ Մկրտունցը, Վահե Մելքումյանը, Շուշանիկ Միրումյանը:

Միջոցառման իրականացման համար ֆինանսական աջակցություն է տրամադրել «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամը իր «Գործընկերություն հանուն Սյունիքի. բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում:

Այս միջոցառումը պարզապես համերգ չէր։ Այն համայնքի միասնական հայտարարությունն էր, որ Գորիսը բաց է, ընդունող, ընդգրկող ու սատարող։

Բեմը բաց էր, հանդիսատեսի հիացմունքն ու սերը՝ անթաքույց:

Գորիսի համայնքապետարան / Goris Municipality

People in Need Armenia

Shushan Mirumyan

Angela Grigoryan

Vahe Melkumyan Dance and Music studio

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել