Դիտումների քանակը` 27
ԳՈՐԻՍԻ ԲԿ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՈՒՌՈՒՑՔԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՔԻՄԻԱԹԵՐԱՊԵՎՏԻԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Սիրելի՜ հայրենակիցներ
Հիշեցնում ենք, որ մայիսի 1-ից Գորիսի ԲԿ-ում գործում է ուռուցքաբանական և քիմիաթերապևտիկ ծառայություններ, ինչը թույլ է տալիս մեր տարածաշրջանի պացիենտներին այսուհետ այդ նպատակով մայրաքաղաք չգնալ և տեղում ստանալ նշված բուժօգնությունը:
Ծառայությունն իրականացվում է ինչպես համավճար հիմունքներով, այնպես էլ անվճար՝ պետպատվերի խումբ ունեցող անձանց համար:
Ուռուցքաբանական պացիենտների քիմիաթերապիան, ինչպես նաև ամբուլատոր դիսպանսեր հսկողությունն ու վարումը իրականացվում է ուռուցքաբան-քիմիաթերապևտ Սեդա Նորայրի Առաքելյանի կողմից:
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել բժշկուհուն հետևյալ հեռախոսահամարով՝ 093-36-77-98: