Դիտումների քանակը` 24
ՏԵՂ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԴԱՎԻԹ ՂՈՒԼՈՒՆՑԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի’ ուսանողներ,
Սրտանց շնորհավորում եմ ձեզ Ուսանողների օրվա առթիվ։ Օրվա խորհուրդը երիտասարդության ստեղծարար միտքը, գիտելիքի հանդեպ անսպառ ձգտումը և նոր ուղիներ բացելու վճռականությունն են։
Ձեր կրթությամբ, ձեր նախաձեռնություններով և համարձակ որոշումներ կայացնելու շնորհիվ է կառուցվելու մեր համայնքի, մեր երկրի ապագան։ Յուրաքանչյուր ձեռքբերում, յուրաքանչյուր նոր գաղափար կամ փոքր հաղթանակ կարևոր ներդրում է մեր ընդհանուր զարգացման ճանապարհին։
Մեր համայնքը մշտապես պատրաստ է աջակցելու ձեզ՝ ստեղծելով զարգանալու և ձեր կարողությունները բարձրացնելու նոր հնարավորություններ։
Շնորհավոր Ուսանողների օր։
Թող ձեր ճանապարհը միշտ հաղթանակներով լինի։