Խնձորեսկից Քիմիայի ուսուցչուհին կամավոր ատեստավորմանը ցուցաբերել է գերազանց արդյունք

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Մեծ հպարտությամբ տեղեկացնում ենք, որ մեր դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Սոնա Դիլանչյանը մասնակցել է կամավոր ատեստավորմանը և ոչ միայն հաղթահարել անցողիկ շեմը, այլև ցուցաբերել տոկոսային բարձր արդյունք:
Սիրելի՛ ընկեր Դիլանչյան,
Դպրոցի տնօրենության, մանկավարժական խորհրդի և ողջ կոլեկտիվի անունից սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ կամավոր ատեստավորումը հաջողությամբ անցնելու և բարձր ցուցանիշ սահմանելու առիթով։
Ձեր ցուցաբերած պատասխանատվությունը, մասնագիտական պատրաստվածությունը և նվիրումն ուսուցչական գործին ևս մեկ անգամ ապացուցեցին, որ դպրոցի ուժը գիտելիքներով զինված ուսուցիչներն են:
Ձեզ մաղթում ենք անսպառ եռանդ, մասնագիտական նոր ձեռքբերումներ և շարունակական առաջընթաց:
Շնորհակալ ենք Ձեր ամենօրյա աշխատանքի, սեր ու համբերություն պահանջող նվիրումի համար։ Թող Ձեր ձեռքբերումները լինեն ոգեշնչման աղբյուր աշակերտների և գործընկերների համար։
Շնորհավորում ենք ևս մեկ հաջողության համար՝ վստահ լինելով, որ սա միայն հերթական կանգառն է Ձեր մասնագիտական աճի ճանապարհին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել