Արդյունավետ հաղորդակցման հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները․ դասընթաց ԳՊՀ֊ում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄ ԵՎ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԴԱՍԸՆԹԱՑ ԳՊՀ-ՈՒՄ
✅ Այսօր Գորիսի պետական համալսարանում Էրազմուս+ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) ծրագրի շրջանակում պրոֆեսորադասախոսական և վարչական աշխատակազմի և ուսանողների համար անցկացվեց դասընթաց՝ «Արդյունավետ գործարար հաղորդակցում և բանակցային հմտություններ» թեմայով:
👤 Դասընթացը վարեց ԳՊՀ տնտեսագիտության և կառավարման ամբիոնի վարիչ, տնտ. գ. թ. Սյուզաննա Պետրոսյանը:


Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվեցին անձի հաղորդունակության հիմնական բաղադրամասերը, արդյունավետ հաղորդակցման հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, ինչպես նաև գործարար միջավայրում հաղորդակցության հիմնարար կանոններն ու պայմանները, որոնք կարևոր են համագործակցության և ընդհանուր նպատակների իրականացման տեսանկյունից:

📌Դասընթացավարն անդրադարձավ նաև անձի բանակցային վարքագծի ձևավորման առանձնահատկություններին, հաջող բանակցությունների վարման կարևորագույն սկզբունքներին:
🎯 Դասընթացը ներառեց տեսական և գործնական մասեր։ Մասնակիցները ոչ միայն իրականացրին նախաթեստ՝ պարզելու արդյունավետ գործարար հաղորդակցման և բանակցային հմտություններին տիրապետելու իրենց մակարդակը, այլև աշխատեցին իրավիճակային խնդիրների վրա՝ դիտարկելով և վերլուծելով համապատասխան իրավիճակներ:
Դասընթացի ավարտին եղավ ակտիվ հարց ու պատասխան, տեղի ունեցավ մտքերի փոխանակում:

Աղբյուրը․ https://www.facebook.com/GorisSU/posts/pfbid0tYdrZspk8gAedtBgZzRPNzt2t4sk3YyxWSuCG3a7NmqWtLTRph5U4bdgVePc1Jqql

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել