Դիտումների քանակը` 35
Ինչպես Reuters–ին ասել է ԱՄՆ բանակի նախարար Դենիել Դրիսկոլը, ԱՄՆ բանակը մտադիր է հաջորդ երկու-երեք տարիների ընթացքում գնել նվազագույնը 1 միլիոն ԱԹՍ և կարող է հետևող տարիներին տարեկան ձեռքբերել կես միլիոնից մինչև 1 միլիոն ԱԹՍ։ Հիմա ԱՄՆ բանակը տարեկան ձեռք է բերում միայն մոտ 50 հազար ԱԹՍ։
Դրիսկոլի խոսքով՝ Ուկրաինան և Ռուսաստանը տարեկան մոտավորապես 4 միլիոն ԱԹՍ են արտադրում, իսկ Չինաստանը, հնարավոր է, կարող է արտադրել կրկնակի ավելի շատ։
Դրիսկոլը նշել է, որ իր առաջնահերթությունն այն է, որպեսզի Միացյալ Նահանգները կարողանան արտադրել որևէ ապագայում պատերազմի համար բավարար քանակի ԱԹՍ՝ խթանելով ներքին արտադրությունը: