Հարգելի’ և անչափ սիրելի սոցիալական ոլորտի գործընկերներ…
Այս օրը պատկանում է բոլորիդ՝ նրանց, ովքեր իրենց սրտի ջրմությամբ ու հոգատարությամբ ամեն օր փորձում են կյանքեր լուսավորել …մենք միասին անցանք բարդ ճանապարհ՝ պատերազմի ու հետպատերազմյան ժամակահատվածի ցավի միջով։ Բայց մենք չընկճվեցինք, որովհետև մեր համայնքը կանգուն է հենց այն մարդկանց շնորհիվ, ովքեր լռությամբ ու նվիրումով իրենց ամեն օրը նվիրեցին ու շարունակում են նվիրել նրանց ,ովքեր կարիքը ունեն …
Այսօր ուզում եմ շնորհավորել ոչ միայն սոցիալական աշխատողներին, այլև բոլոր նրանց, ովքեր հավատում են սոցիալական աշխատանքի ուժին, գնահատում են մրդկային հարաբերության արժեքը և հասկանում, որ մարդկային ցավին ,խնդրին, ուրախութաը,արձագանքելը ՝ մեծագույն առաքելություն է…
Սիրելի գործընկերներ,ուզում եմ ,որ երբեք չհոգնեք տալուց, երբեք չվախենաք մոտենալ ամենածանր խնդրին,ցավին, և երբեք չկորցնեք հավատը ձեր ուժի նկարմամբ…
Շարունակենք միասին ունենալ մի համայնք, որտեղ ամեն մարդ կզգա՝ ինքը կարևոր է, ինքը լսված է, ինքը մենակ չէ։Ամուր եղեք, եղեք միմյանց թև ու թիկունք, որովհետև միասնությունը մեզ առավել քան երբևէ պետք է, իսկ սերը մեր ամենամեծ գործիքը կլինի հաղթանակ ունենալու…
Գորիսը հզոր է իր ունեցածով,որովհետև ոլորտի մասնագետները գիտեն ինչ ունեինք և ինչ ունենք նաև այսօր …
ուրեմն առաջ ու հավատով առաջ …
Ի վերջո մենք կունենանք մեր երացանքի արևոտ Սյունիքը ՝ հարուստ սոցիալական ծառայություններով ![]()