Հայկական Վան քաղաքում հայտնաբերվել էր 3000 ամյա ուրարտական որմնանկարների հատվածներ։

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🏛🇦🇲🇹🇷 Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում հայտնաբերվել էր 3000 ամյա ուրարտական որմնանկարների հատվածներ։

Ինչպես հայտնում է թուրքական Daily Sabah-ը, Վանի Տուշպա շրջանում հայտնաբերված ստորգետնյա Ուրարտու համալիրում հայտնաբերված պատերի գրությունները մոտ 3000 տարվա են։ Համալիրը գտնվում է մոտ 6-7 մետր խորության վրա և բաղկացած էր մի քանի սենյակներից, որոնք միացված են միջանցքներով։

Պրոֆեսոր Մեհմեդ Ըշըքլըն նշել է, որ գրությունները չափազանց փխրուն են, և ուսումնասիրությունները կշարունակվեն աստիճանաբար , որպեսզի հնարավոր լինի պահպանել գրությունների ամբողջականությունը։ Նրա խոսքերով, այս տարածքում առաջին հայտնաբերված գրություններն են պատերի, և դրանք կդառնան մարդկության մշակութային ժառանգության մասը։

Ու հենց այսպես, հայկական մշակութային և պատմական ժառանգությունը դառնում է օտարների կամ թշնամիների սեփականությունը, որովհետև մենք չենք կարողանում ըստ արժանվույն տեր կանգնել մեր ժառանգությանը։

Հ.Գ. Ինչպես քիչ առաջ Miqayel Badalyanը նշեց, որմնանկարների հատվածներ են, որոնք չափազանց արժեքավոր են։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել