Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց «Դպրոցականների վոլեյբոլի լիգա»

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

🏐 Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցը անցկացրեց ՀՀ Վարչապետի հովանու ներքո անցկացվող “Դպրոցականների վոլեյբոլի լիգա” մարզական խաղերի 6-7-րդ և 8-9-րդ դասարանների միջհամայնքային փուլը։

Առաջնությանը մասնակցում էին Գորիս, Տաթև և Տեղ համայնքների հանրակրթական դպրոցների թիմերը։

🏐 6-ից 7-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց

🥇 Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը։

Երկրորդ տեղը զբաղեցրեց

🥈 Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը

Երրորդը `

🥉 Տեղ գյուղի Ա.Սարգսյանի անվան միջնակարգ դպրոցի թիմը։

6-7-րդ դասարանների պայքարում երրորդ տեղն է գրավել նաև Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի թիմը:

🏐 8-9-րդ դասարանների պայքարում առաջին տեղը գրավեց

🥇Հալիձորի միջնակարգ դպրոցի թիմը

Երկրորդ տեղը զբաղեցրեց

🥈Ա.Բալասանյանի անվան Կոռնիձորի միջնակարգ դպրոցի թիմը

Երրորդը `

🥉Ա.Սարգսյանի անվան Տեղ գյուղի թիվ մեկ միջնակարգ դպրոցի թիմը

📌Առաջին տեղերը զբաղեցրած թիմերը իրավունք ստացան մասնակցելու մարզային փուլին։

📌 Առաջին երեք տեղերը զբաղեցրած թիմերը Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի կողմից ստացան հավաստագրեր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել