Մրցաշարը միավորեց հայրենասիրական ոգին, խիզախության ավանդույթը և երիտասարդների մրցակցային ոգին՝ վերածվելով հիշատակի և միասնության գեղեցիկ միջոցառման։
Մասնակցում էին Գորիսի քաղաքից եւ հարակից բնակավայրերից կազմված թիմեր, ուսանողներ, դպրոցականներ, որոնք իրենց բարձր պատրաստվածությամբ և կարգապահությամբ ցուցադրեցին իսկական թիմային համերաշխություն։
Հրաձգությունը ընթացավ զուգահեռ հայրենասիրական ելույթների, երգերի և Սամվել Լալազարյանի կենսագրական դրվագների ներկայացման՝ հիշեցնելով, թե որքան մեծ է հերոսի դերը սերունդների դաստիարակության գործում։
Թիմային հաշվարկով մրցանակային տեղեր գրավեցին՝
Առաջին տեղ — Արամազդ (Բաղակաց կրթական կենտրոն)
Երկրորդ տեղ — Կյորես (Բաղակաց կրթական կենտրոն)
Երրորդ տեղ — Բակունցի դպրոց
Անհատական անվանակարգերում ևս սահմանված էին մրցանակներ տղաների եւ աղջիկների համար եւ լավագույն արդյունքները գրանցեցին․
Տղաներ
Կարեն Մինասյան ֊ 27
Էմիլ Սահակյան ֊ 25
Գրիգոր Գրիգորյան ֊ 25
Աղջիկներ
Մերի Սարգսյան ֊ 24
Գրիգորյան Մարիամ ֊ 23
Ղալդունց Սեդա Աշոտի ֊ 23
Մրցաշարի մասնակիցների արդյունքներն օնլայն տեղադրված է Goris Times լրատվական էջի կայքում, որին կարող եք ծանոթանալ այս հղումից․
Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ոչ միայն մրցում կազմակերպել, այլև շարունակել Սամվել Լալազարյանի թողած ժառանգությունը՝ ուսուցանել, ոգեշնչել և փոխանցել հայրենասիրության ոգին նոր սերունդներին։
Գորիսի Անվտանգության խորհուրդ նախաձեռնող խումբն իր անկեղծ շնորհակալությունն է հայտնում
Գորիսի համայնքապետարանին,
Գուսան Աշոտի անվան մշակույթի տանը,
բոլոր դպրոցի ղեկավարներին, ուսուցիչներին, մասնակից թիմերին,
ինչպես նաև Սամվել Լալազարյանի ընտանիքի անդամներին՝ ջերմ ներկայության, աջակցության և այս կարևոր նախաձեռնությանը ցուցաբերած պատրաստակամության համար։
Այսօր ևս մեկ անգամ վստահ ենք՝
հայրենիքը պաշտպանելու ոգին ապրում է մեր սրտերում, մեր դպրոցներում, մեր երեխաների մեջ։
Մնացածի մասին պատմում են լուսանկարները։
հ․գ․ եթե դուք ունեք լավ լուսանկար մրցաշարից, կարող եք տեղադրել մեկնաբանություններում։
Հրապարակման լուսանկարները կարող եք գտնել մեր էջի հրապարակման մեջ։