Դիտումների քանակը` 136
Բարի օր։ Ես Վարսիկն եմ՝ յոգայի սերտիֆիկացված ուսուցիչ։

Յոգան իմ կյանք մտավ և դարձավ դրա անբաժանելի մասը այն պահից, երբ գիտակցեցի, որ յոգան ոչ միայն ֆիզիկական վարժությունների համակարգ է, այլև ինքնաճանաչման ճանապարհ։ Յոգայի միջոցով կարող ես ճանաչել ինքդ քեզ, հասկանալ քո մարմնի առանձնահատկությունները, սիրել և գնահատել ինքդ քեզ այնպիսին, ինչպիսին կաս։
Յոգա ասանաները դարձան իմ ֆիզիկական ակտիվությունը պահպանելու մշտական միջոցը, որի շնորհիվ զգում եմ մարմնիս յուրաքանչյուր մկանի աշխատանքը և ներքին հավասարակշռություն։
Գորիսի սիրելի կանայք և աղջիկներ,
հրավիրում եմ ձեզ միանալ ինձ՝ կիսելու իմ փորձառությունը, կտրվելու առօրյայից և վայելելու դրական էներգիայով լցված, լուսավոր ու գեղեցիկ միջավայրը։

Սպասեք նորություններին։ Շուտով…