Օրակարգում էին բնակավայրերում առկա հրատապ խնդիրները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանը համայնքի վարչական ղեկավարների հետ հերթական աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել։ Օրակարգում էին բնակավայրերում առկա հրատապ խնդիրները և առաջիկա համայնքային շաբաթօրյակի կազմակերպման մանրամասները։

Քննարկման ընթացքում վարչական ղեկավարները ներկայացրին բնակավայրերում առկա մի շարք խնդիրներ։ Քննարկվեցին նաև ձմեռային ամիսներին, վառելափայտի, ճանապարհների մաքրման և մատչելիության ապահովման հետ կապված հնարավոր հարցեր։

Անդրադարձ կատարվեց նաև առաջիկա համայնքային շաբաթօրյակին։ Պարոն Աղաջանյանը նշեց, որ շաբաթօրյակը հնարավորություն է համախմբելու համայնքի բնակիչներին՝ միասին մաքրելու և բարեկարգելու հանրային տարածքները, այգիները, պուրակները և փողոցները։ Տրվեցին հանձնարարականներ՝ ակտիվորեն ներգրավել բնակչությանը, կազմակերպել անհրաժեշտ գույքի և գործիքների տրամադրումը, ինչպես նաև ապահովել աղբի տեղափոխումը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել