Տաթև համայնքում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
75 Views

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Տաթև համայնքի Շինուհայր բնակավայրում իրականացվել են փողոցների բարեկարգման աշխատանքներ։ Բարեկարգվել է երեք փողոց. նախկինում ճանապարհների վիճակը դժվարություններ էր ստեղծում ինչպես բնակիչների, այնպես էլ տրանսպորտի շարժի համար։

Աշխատանքների ընթացքում կատարվել են հարթեցման և ճանապարհի անցանելիության վերականգնման աշխատանքներ։

Աշխատանքների ընթացքին տեղում հետևել է համայնքի ղեկավար Սամվել Լալայանը, ով կարևորել է համայնքի բոլոր բնակավայրերում ճանապարհների աստիճանական բարեկարգման գործընթացը։

Բարեկարգման աշխատանքները համակարգվել են Տաթև համայնքի «Բարեկարգում և գյուղաշխատանքներ» ՀՈԱԿ-ի կողմից։

Նպատակն է ապահովել գյուղաբնակների համար ավելի հարմարավետ, անվտանգ և բարեկարգ միջավայր։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել