Եկեղեցին սուրբ է և սրբացնող, իսկ մենք՝ դեպի սրբություն ընթացող մարդիկ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
70 Views

Սիրելի հաւատացեալ եղբայրներ եւ քոյրեր,

Դուք մեզանից՝ քահանաներիցս, չպիտի տեսնէիք ու լսէիք հակառակութիւն, վիճաբանութիւն, բանսարկութիւն, տրտունջ, դժգոհութիւն, հայհոյանք, բամբասանք, հակառակութիւն, անիծաբանութիւն եւն, որոնք, իբրեւ մեղքեր, ամէն անգամ հնչում են խոստովանութեան ժամանակ։

Սովորաբար հոգեւորականներս ենք Սուրբ Երրորդութեան անունով արձակում տալիս ձեր այդ եւ այլ մեղքերին՝ ըստ Քրիստոսի խօսքի եւ պատուերի։

Հիմայ պիտի խնդրեմ, որ շատ աղօթէք մեր եկեղեցու եւ մանաւանդ հոգեւորականներիս համար։ Իմ մեղքերն աւելի շատ են, բայց դա ես Աստծոյ եւ իմ խոստովանահօր առաջ պիտի ասեմ, որ ձեզ համար գայթակղութեան պատճառ չլինեմ։ Միմեանց համար շատ պիտի աղօթենք, ինչպէս Յակոբոս առաքեալն էլ է պատուիրում։

Սիրելինե՛ր, կարծես դիւական փորձութեան շարունակուող ալիքներ են թէ՛ մեր Հայրենիքի, թէ՛ մեր Եկեղեցու վրայ։ Աղօթքով ողորմութիւն եւ շնորհ խնդրենք մեր Աստծուց, որ այս փորձութիւնից պատուով դուրս գանք։

Եկեղեցին հրեշտակների բնակարան է ու սուրբերի հանդիսարան, մեղաւորներիս համար քաւարան է, եւ սատանայից վիրաւորվածներիս համար՝ բժշկարան։ Եկեղեցին սուրբ է եւ սրբացնող՝ ճիշտ իր Հիմնադիր Քահանայապետ Քրիստոսի պէս։ Բայց մենք՝ եկեղեցականներս, տկար, անկատար ու մեղապարտ մարդիկ ենք, որոնք դէպի սրբութիւն են քայլում՝ ճանապարհին փորձութիւններ ունենալով ու յաղթահարելով։ Դրա համար, ինչպէս Սբ․ Բարսեղն է ասում, սուրբ եւ կատարեալ հրեշտակներին չտրուեց քահանայութիւնը, այլ մեզ պէս անկատար ու մեղաւոր մարդկանց, որ սիրով օգնեն եւ Քրիստոսի շնորհով ու Աւետարանի խօսքով բժշկեն իրենց պէս անկատար ու մեղաւոր մարդկանց։

Աղօթէք մեզ բոլորիս համար, ներողամիտ եղէք այս գայթակղութեան վիճակների համար, եւ հաւատքով ամուր մնացէք այն Եկեղեցու մէջ, որ խորհրդական մարմինն է ամէնքիս Փրկիչ Քրիստոսի։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել