Խոտ գյուղը նոր վարչական ղեկավար ունի

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
78 Views

ՏԱԹԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԽՈՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԸ ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ ՈՒՆԻ

Համայնքի ղեկավար Սամվել Լալայանը շնորհակալություն է հայտնել նախկին վարչական ղեկավար Մարտիրոս Գրիգորյանին՝ երկարամյա և նվիրումով կատարած աշխատանքի համար՝ ընդգծելով նրա ներդրումը համայնքի զարգացման գործում։

Այնուհետև համայնքի ղեկավարը գյուղաբնակներին ներկայացրել է նորանշանակ վարչական ղեկավարին՝ Գրիգոր Կարապետյանին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք և նոր ձեռքբերումներ Խոտ բնակավայրի զարգացման ճանապարհին։

Հանդիպման ընթացքում խոսքով հանդես են եկել և՛ Մարտիրոս Գրիգորյանը, և՛ Գրիգոր Կարապետյանը, ովքեր ընդգծել են փորձի փոխանակման և հանուն բնակավայրի աշխատելու կարևորությունը։

Խոսքով հանդես եկավ նաև համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Մարատ Գերասիմյանը՝ ցանկանալով առաջիկայում բնակավայրը տեսնել առավել բարեկարգ և զարգացած։

Ներկաները ևս իրենց կարծիքներն են հայտնել՝ մաղթելով հաջողություններ նոր ղեկավարին և շարունակական առաջընթաց գյուղին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել