Գուսան Աշոտին նվիրված «Երգ երգոց»-ի նկարահանումներ
Այսօր Հ1 հեռուստաընկերության տաղավարում ներկա գտնվելու բացառիկ հնարավորություն ունեցա «Երգ երգոց»-ի նկարահանումներին, որոնք նվիրված էին մեր մեծ երգահանին՝ Գուսան (Աշուղ) Աշոտին։
Միջոցառման ընթացքում հնչեցին 12 նոր մշակված և գործիքավորված երգեր, որոնցից շատերը լայն հանրությանը մինչ այժմ անհայտ էին։
Շնորհակալություն ՄԵՐ ԳՈՐԻՍԸ խմբի Ashot Maysuryan -ին այն կազմակերպելու համար, Արտեմ Խաչատուրին և «ՆԱՐԵԿԱՑԻ» նվագախմբին բարձրարվեստ կատարումների համար։
https://naregatsi-orchestra.am/…/%d4%b3%d5%ac%d5%ad%d5…
– Գուսան Աշոտի ստեղծագործական ժառանգությունը հսկայական է․ ավելի քան 600 երգ, որոնցից շուրջ 500-ն արդեն նոտագրված են, սակայն դրանց մեծ մասը մինչ այսօր չի կատարվել։
– Նրա արվեստին ծանոթանալու նոր հնարավորությունն է Գուսան Աշոտի պաշտոնական կայքը
gusanashot.com։
Այստեղ ներկայացված են ոչ միայն երգերը, այլև գրքերից ու մամուլից հատվածներ, արժեքավոր հոդվածներ, պատմական լուսանկարներ ու տեսագրություններ։
Ինչպես նշում է կայքի խմբագիր Գագիկ Հայրումյանը․
«Այս կայքի ստեղծմամբ փորձ արվեց մեծ երաժշտի ստեղծագործական ժառանգությունը տեղափոխել թվային աշխարհ և այն հասանելի դարձնել բոլորին։ Սակայն ցավալի է, որ Գուսան Աշոտի ավելի քան 500 նոտագրված երգերից կատարվել է ընդամենը շուրջ 80-ը։ Նրա կյանքի վերջին երեք տասնամյակի ստեղծագործությունները գրեթե անլսելի են մնացել։»
Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է՝ մեր մշակութային ժառանգության պահպանման և փոխանցման ճանապարհին։