Մոտ մեկ տարի առաջ ես դարձա Social Impact Award-ի հայաստանյան մրցանակակիր և հիմնեցի Նորարար ԱգրոՍյունիք-ը։ Որպես ԱգրոՍյունիքի հիմնադիր ուզում եմ նշել, որ մեր ուղին սկսվեց հենց SIA հաղթանակից հետո, եւ այո,սա այն հարթակն է, որտեղ իրատեսական է նախագծի հնարավոր եւ անհնարին առաջընթացը։
Այսօր գրեթե նույն ոգեշնչող ճանապարհով գնում է իմ քույրը՝ Լուսինեն, ով արդեն Social Impact Award-ի հայաստանյան 10 լավագույն ֆինալիստներից մեկն է։ Նրա նախագիծը՝ Harvested Power, ուղղված է օրգանական թափոնների վերամշակմանը և կայուն շրջակա միջավայրի ձևավորմանը։
Հավատացած եմ, որ շատ շուտով բոլորս էլ լսելու ենք նրա նախաձեռնության ազդեցիկ արդյունքների մասին։
Հիշեցնեմ, որ համայնքային քվեարկությունը շուտով մոտենում է իր ավարտին, և ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս հաղթողներից մեկը որոշվելու է հենց համայնքային քվեարկության արդյունքում։
Եւ վերջում մեծ շնորհակալություն Impact Hub Yerevan-ին այս աննախադեպ հնարավորության համար։
👉 Աջակցե’ք Լուսինե Յուզբաշյան-ին հետևյալ հղումով։