Գրված խոսքի կարգապահությունը պատժում է թե անխելքությունը և թե անազնվությունը:
Ջոն Սթայնբեք
Էն գլխից ասեմ, որ խիստ դատապարտում եմ նկարում գրված խոսքերը եւ դրա հեղինակին։
Որտեղ եւ ինչպե՞ս են ծնվում զանազան տեղեկատվություններ այս կամ այն անձանց, մարդկանց եւ երեւույթների մասին։
Ես բազմիցս նշել եմ, որ մեր տարածաշրջանը՝ հատկապես Սյունիքը եւ նրա բնակչությունը տեղեկատվական գրոհի ազդեցության տակ է։
Եվ պետք է ամեն կերպ դեմն առնել նմանատիպ քայքայիչ մտքերի։
Տեղ գյուղը Մելոյով կամ Ղուլունցով ոչ սկսում է, ոչ էլ վերջանում։ Այսօր Դավիթ Ղուլունցն է համայնքապետ, վաղն էլ էս միտքն արտահայտող մարդու որդին կարող է լինել համայնքապետ։
Բոլոր կառավարման ժամանակ էլ լինում են թե՛ բացթողումներ եւ թե՛ հաջողություններ։
Բայց նման մտքերը քայքայիչ եւ վտանգավոր են, հատկապես երբ պատերազմական իրավիճակում ենք գտնվում։
Հադրութը երբ ընկավ, ամենաշատ տարածված միտքն էն էր, որ մարդիկ չէին ուզում պաշտպանել Հադրութի մեծահարուսների ունեցվածքը։
Սա մեկ օրում չի առաջացել։ Թշնամին որդի նման հյուսել է այս զարզախոսությունները, որի նպատական է գցել ժողովուրդի դիմադրության ոգին։
Ուրեմն ոչ մեկ հայրենիքը պաշտպանելիս չի պաշտպանում իր կամ էլ որեւէ մեկի ունեցվածք։
Պայմանական Աբովյան քաղաքից երբ որևէ մարդ գալիս է կռվում Տեղ գյուղում, նա չգիտի էլ ով է Տեղի համայնքապետը կամ ինչ ունեցվածք ունի նա։
Նա կռվում է հայրենիքի համար։ Եւ պատրաստ է մեռնել հայրենիքի համար։
Ուրեմն զերծ մնանք նմանատիպ ձևակերպումներից։ Եթե կան կառավարման օղակում խնդիրներ, թող այդ խնդիրները բարձրացվեն համապատասխան հարթակներում, կլինի իրավական թե այլ։
Բայց ո՛չ մի դեպքում հայրենիքի պաշտպանությունը պետք չէ խառնել սենց թեմաներին։
Հայրենիքը բոլորինս է եւ բոլորս էլ մեկ մարդու նման պիտի պաշտպանենք այն, անկախ նրանից թե այս կամ այն օղակում ով, ինչ թերացում է գտել կամ ում ենք սիրում, ում չենք սիրում։
Միևնույն ժամանակ ցանկանում եմ շեշտել, որ ղեկավար կազմում աշխատող մարդիկ, ինչպես նաեւ հեղինակությունները, դա լինի մտավորական, ռազմական գործիչ թե այլ ոլորտ, կրում են մեծ պատասխանատվություն ըմբռնելու բոլոր ռիսկերը եւ բոլորն իրենց վարքով, քայլերով պիտի նպաստեն համերաշխության եւ միասնականության։
Խնդրում եմ լուրջ վերաբերվել էն հանգամանքին, որ թուրքերը հետաքրքրված են մեզանով եւ աչքը դրել են մեր հայրենիքի այս կտորի վրա։
Խնդրում եմ լուրջ վերաբերվել։