Գայանե Գևորգի Աբգարյան (հունվարի 15, 1980, Վաղարշապատ, Արմավիրի մարզ – սեպտեմբերի 13, 2022), հայ զինծառայող, Հայաստանի ԶՈւ շարքային։ Զոհվել է 2022 թվականի սեպտեմբերյան ադրբեջանական ագրեսիայի ժամանակ։
Ծնվել է 1980 թվականի հունվարի 15-ին Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում։ Նա 4 երեխաների մայր էր։ Ծառայում էր Հայաստանի զինված ուժերում որպես պայմանագրային զինծառայող, ունեցել է շարքայինի կոչում։
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Հայաստանի արևելյան և հարավ-արևելյան սահմանների ուղղությամբ։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած սեպտեմբերյան եռօրյա պատերազմին մասնակցում է նաև Գայանե Աբգարյանը, և զոհվում նույն օրը՝ սեպտեմբերի 13-ին, մարտական դիրքում։ Նրա մահը ուղեկցվել էր խոշանգումներով և անմարդկային վերաբերմունքով։
Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում։
Հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։