«Հայաստանում ամեն 47-րդ մարդ քաղցկեղ ունի. 5 տարում հիվանդության տարածվածությունն աճել է 45%-ով»
էս հլը հրապարակված թիվն ա, հաստատ ավելին ա իրականում….
շնորհակալութիւն փողի հետևից ընկած ամբոխ, որ աջ ձախ թունակիմիկատներ եք լցնում հողի մեջ և այլն եւ պետական կառույցներ, որոնք պիտի զբաղվեին, թե թունաքիկիկատներով սննդի, թե հանքերով, թե օդով և այլն
«Բացի այդ, մոնիթորիգների արդյունքները ՍԱՏՄ ներկայացրել է նաև ՀՀ Էկոնոմիկայի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություններին՝ «բոլոր հողօգտագործողներին խնդրի մասին իրազեկելու և համապատասխան (կանխարգելիչ) միջոցներ ձեռնարկելու նպատակով։
Հետագայում, սակայն, պարզեցինք, որ ո’չ Էկոնոմիկայի նախարարությունը, ոչ էլ նույնիսկ Առողջապահության նախարարությունը չեն կարծում, որ այս հարցն իրենց պատասխանատվության շրջանակում է։ Ավելին, Հայաստանը նույնիսկ չունի նորմեր՝ հասկանալու՝ որքանով են հողերն աղտոտված թունաքիմիկատներով և ինչ ռիսկեր են դրանք պարունակում։»
ինչ խոսք ձեզ ուղղված «գեղեցիկ» բառ չկա հորինված դեռ
«Առողջապահության ազգային ինստիտուտի՝ 2024թ. հրապարակած վերջին տվյալների համաձայն (ամփոփված են 2023թ. տվյալները, հեղ.)՝ Հայաստանում քաղցկեղ ունի մոտ 63 000 մարդ, այսինքն՝ ամեն 47-րդը։ Մահերի պատճառների թվում քաղցկեղը 2-րդ տեղում է (ընդհանուր մահերի 20% հենց քաղցկեղից է, հեղ.)։
5 տարում Հայաստանում քաղցկեղի տարածվածությունն ավելացել է 45%-ով. համեմատության համար, 2019թ-ին Հայաստանում քաղցկեղ ուներ ամեն 68-րդը։
Քաղցկեղի դեպքերն ամենաշատը Երևանում են. վերջին տվյալներով՝ Երևանի ամեն 42-րդ բնակիչ քաղցկեղ ունի։
Հաջորդը Լոռու մարզն է. քաղցկեղ ունի ամեն 44-րդը։ Ամենաքիչը դեպքերն Արմավիրի մարզում են. քաղցկեղ ունի մարզի ամեն 58-րդ բնակիչը։ Արմավիրի հաջորդում է Արագածոտնը. քաղցկեղ ունի մարզի ամեն 56-րդ բնակիչը։
Տոկոսային շատ քիչ տարբերությամբ՝ քաղցկեղ ավելի շատ հայտնաբերվում է կանանց մոտ։ Օրինակ, 2023թ.ին արձանագրված քաղցկեղի 8327 դեպքից 55,7%-ը կանանց մոտ է, 44,3%-ը՝ տղամարդկանց։
Թեև թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ դեպքերն ամենաշատը գրանցվել են 60-ից բարձր տարիքում, սակայն կանանց մոտ նկատվում է քաղցկեղի երիտասարդացում, մասնավորապես՝ 25-45 տարեկան կանանց շրջանում։ Օրինակ, 25-54 տարեկան կանանց մոտ քաղցկեղի դեպքերը մոտ 2 անգամ ավելի շատ են, քան նույն տարիքային խմբի տղամարդկանց մոտ։
Կամ 25-44 տարեկան կանանց մոտ արձանագրվել է քաղցկեղի 705 դեպք, նույն տարիքի տղամարդկանց մոտ՝ 208` 3 անգամ ցածր։ Այսինքն՝ 2023-ին կանանց մոտ արձանագրված քաղցկեղի դեպքերի ⅓ կամ 30%-ը բաժին է հասնում 25-54 տարեկան կանանց, տղամարդկանց մոտ՝ 24%-ին։
Կանանց մոտ ամենատարածվածը կրծքագեղձի քաղցկեղն է (դեպքերի 33%-ը, հեղ.), ամենաշատը հանդիպում է Երևանում, որին հաջորդում է Լոռին, ապա՝ Տավուշը։
Տղամարդկանց մոտ ամենատարածվածը շնչափողի, բրոնխների և թոքի (դեպքերի 21%) քաղցկեղն է. ամենաշատը հանդիպում է Շիրակի մարզում, որին հաջորդում է Երևանը, հետո՝ Լոռին։ Ընդհանուր առմամբ՝ շնչափողի, բրոնխների և թոքի քաղցկեղը տղամարդկանց մոտ 6 անգամ ավելի շատ է հանդիպում, քան կանանց։
Իսկ ստամոքսի, հաստ աղու և լյարդի քաղցկեղները, համեմատաբար, հավասար են տարածված թե’ կանանց, թե’ տղամարդկանց մոտ։ Ամենաքիչը թե’ կանանց, թե’ տղամադրկանց մոտ հանդիպում է լյարդի և ներլյարդային լեղուղիների քաղցկեղը։»