Տեղ համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրելի՛ հյուրեր,
Երեկ մենք միասին նշում ենք մեր սիրելի Տեղ համայնքի օրը՝ համախմբելով մեր ընդհանուր տան հանդեպ ունեցած սերն ու հպարտությունը: Այս տոնը յուրահատուկ հնարավորություն է կանգ առնելու, մեր անցած ճանապարհը գնահատելու և նոր նպատակներով առաջ շարժվելու համար։
Տեղը ոչ միայն բնակավայր է, այլև մեր պատմության, մշակույթի և աշխատասեր մարդկանց տունը։ Դարեր շարունակ այստեղ պահպանվել են մեր ավանդույթները, հողին ու ջրին կապվածությունը, և սերունդ առ սերունդ փոխանցվել է մեր հայրենիքի հանդեպ անմար հավատն ու հոգատարությունը։
Շնորհակալություն եմ հայտնում յուրաքանչյուրիդ՝ համայնքի զարգացման և բարօրության համար ձեր ներդրած աշխատանքի, համերաշխության ու կամքի համար։ Մեր ուժը միասնության մեջ է, և միայն միասին կարող ենք ապահովել Տեղի վառ ու հաջող ապագան։
Թող այս օրը լցված լինի ժպիտներով, բարի հանդիպումներով և նոր նախաձեռնություններով։ Մաղթում եմ խաղաղություն մեր տներին, առողջություն ու երջանկություն յուրաքանչյուր ընտանիքի։
Տոնդ շնորհավոր, սիրելի՛ Տեղ համայնք։
Հարգանքով՝
Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունց