Թուրքական լրատվամիջոցներն արդեն շտապում են Բախտիյար Էրսային անվանել «դարի Նուրի փաշան»
Մեկ այլ թուրքական լրատվամիջոց գրել է. «Ղարաբաղի նվաճողը» (Fatih Karabağ) դարձավ բանակի գեներալ
Մինչև Բախտիյար Էրսայի դառնալը Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովի խորհրդական, նա եղել է թուրքական բանակի սպա բավականին հարուստ անցյալով։
2011 թվականին Էրսայը ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպելու համար, դատապարտվել 16 տարվա ազատազրկման, և երեք տարի բանտում անցկացնելուց հետո ազատ արձակվել, իսկ մեղադրանքները հանվել են ամբողջությամբ։ Վերադառնալով բանակ, հասել է մինչև Թուրքիայի Ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի պետի պաշտոնի։
2020 թվականին Թուրքիայի կողմից ուղարկվել է Ադրբեջան, ստանձնելու ադրբեջանական բանակի իրական ղեկավարումը` ռազմավարական և մարտավարական պլանավորումից մինչև օպերացիաների անմիջական ղեկավարում։ 2020 թվականի Արցախ-ադրբեջանական պատերազմի ամբողջ իրական կառավարումը անցել էր հենց Բախտիյար Էրսայի ձեռքը, ով նաև կոորդինացնում էր Թուրքիայի և Պակիստանի ռազմական աջակցությունը։
2021 թվականին Էրսայը նշանակվեց Ադրբեջանում Թուրքիայի Զինված ուժերի զինվորական հրամանատարության հատուկ խմբի հրամանատար։
2022 թվականից Էրսայը նշանակվեց Զ. Հասանովի խորհրդական` գեներալ-լեյտենանտ զինվորական կոչմամբ։ Այս պահից սկսած Բախտիյար Էրսայը սկսել է ղեկավարել Ադրբեջանի բանակի վերափոխումը թուրքական մոդելով և ադրբեջանա-թուրքական բանակների ինտեգրացիան։
Այս տեղեկությունները հեշտ չեմ գտել, բայց լավ կլիներ, որ ավելի վաղ ու ավելի ուրիշ մարդիկ սրա մասին խոսեին ավելի ուրիշ ամբիոններից։