Բարձր եմ մտածում․․․ մի քիչ խառը կարող է ստացվել․․․կարող եք գրել ձեր տեսակետը․
ՀՀ նախագահը եկել էր հանդիպել Սյունիքի բարձրաստիճան պաշտոնյանների, անձանց հետ եւ մասնավորապես հայտարարել, թե պետք է բացենք Սյունիքի դարպասները։
Մի ասացվածք կա, թե առյուծների մենամարտը թիթեռներին վնաս չէ։
Տպավորություն կարող է ստեղծվել, թե ի՞նչ մի շարքային սյունեցու մտածելու բան է էդ հարցը, երբ որ դրան խառնված է Իրանը եւ 150,000-անոց բանակ է բերել մեր կողմերը եւ սպառնում է ռազմական միջամտություն իր շահերը ոտնահարելու դեպքում, երբ աշխարհի ամենահզոր երկներից մեկի ղեկավարը հայտարարում է, որ ինքը պատրաստ է 100 տարով վերցնել այդ ճանապարհը։
Ասենք թե ես եմ, դեմ եմ, ես ինչ կարող եմ անել։
Ասենք թե ամբողջ Սյունիքը հավաքվում է Կապանում ու միտինգ է անում եւ դեմ արտահայտվում էդ թեմային։ Հետո՞։
Հիշում եմ 2023֊ի շրջափակման ժամանակ Արցախի ժողովուրդն էլ մեծ հանրահավաք արեց Ստեփանակերտում, շատ բոցաշունչ խոսքեր հնչեցին։
Մի քանի շաբաթ հետո Արցախը դատարկվեց։ Ո՞վ էր հարցնում արցախցու կարծիքը։
Ինչպես որ արցախցիները դավաճանվեցին ՀՀ գործող իշխանությունների կողմից, նույն ձեւ էլ մենք՝ սյունեցիներս էս թեմայով էն գլխից դավաճանված ենք, եթե նախագահը եկել ու էդ մասին հայտարարություն է անում Կապանում։
Հիմա գանք թիթեռի եւ առյուծի օրինակին։ Շարքային սյունեցու վրա կանդրադառնա՞ արդյոք էս հարցը, երբ էդ հարցով հետաքրքրված են գերտերություններ, կայսրություններ։
Երբ ամբողջ թուրքական աշխարհն է ձգտում էդ հարցին, ի՞նչ անենք մենք։
Եթե թիթեռի նման մտածենք, կարող ենք ասել․ «էհ ճանապարհ է, ուզում են տան, ուզում են չտան, մենք ինչ կարող ենք անել որ, մեր համար ապրում ենք ու ոչ մի տեղ էլ չենք գնում»։
Բայց մի՞թե բացված դարբասով միայն ճանապարհն է մտնելու Սյունիք։
Չէ՞ որ Ադրբեջանի պահանջների մեջ է մտնում նաեւ թուրքերի բնակեցումը Սյունիքում։ Նաեւ այդ նույն թուրքերի անվտանգության հարցը՝ այլ ուժերի կողմից։ Էդ դարբասով շատ բան է մտնելու Սյունիք եւ հնարավոր է, որ հանկարծ թեման ազդի թիթեռների վրա էլ։
Դեմ ենք, լավ, դեմ ենք։ Համարենք, որ 100,000 անոց հանրահավաք է եղել Կապանում եւ բոլորը դեմ են արտահայտվել։ Հետո՞։
Ո՞րն է այն ճանապարհը, որը Սյունիքում ապրող հայի մակարդակով կարող է խոչընդոտ դառնալ էս ծրագրին։ Վերեւում արդեն բացատրեցի, որ սա գոյաբանական սպառնալիքներ է պարունակում մեր համար։ (Ճիշտ է, շարքային սյունեցու համար անհասկանալի կարող է լինել էս պնդումը)։
Բայց մեծ հարցերում ո՞ւմ վեջին է 150,000 մարդու կարծիքը։ Հրեն տեսնում ենք ինչ են անում Գազայում։ Տեսանք ինչ արեցին Արցախի հետ։
Մտածում եմ, կարող է՞ ինչ որ շարժում, որը կը սասանի գործող իշխանության հիմքերը, ստիպի ժամանակավորապես «հետաձգել» էս հարցը։
Դե օրինակ Տավուշի դեպքերը վկա, այդ մարզի ամենամեծ հեղինակություններից մեկը՝ Բագրատ սրբազանը Տավուշի դիրքերը հանձնելուց հետո վեր կացավ եկավ Երևան, սասանեց իշխանության հիմքերը, բայց իշխանությունը մնաց իշխանություն, դիրքերը հանձնվեցին թուրքերին, սրբազանն էլ նստած է բանտում։
Նիկոլն էլ ձեռ է առնում, ասում է որ ժողովուրդը ոտքի կանգնի, ես դուրս կգամ։ Բայց ժողովուրդն ինքն իրեն ոտքի չի կանգնում, դրա համար առաջնորդ է պետք, կազմակերպիչ խումբ։ Իսկ դու բոլոր պոտենցիալ առաջնորդներին, կազմակերպիչներին փակել ես տալիս։ Դե պարզ է, որ օրինակ ով էլ հիմա վեր կենա, գա, հասնի Երևան որ միտինգ անի էս հարցով, իրեն էլ կփակես։
Հրեն Սյունիքի համայնքապետերին բոլորին չփակեցի՞ր, որ դեմ էին տարածքներ տալուն։ Հիմա մարդիկ ասում են ինչու՞ չեն համայնքապետերը պայքարում։
Պայքարեցին, գնացին նստեցին։ Հե՞տո։ Մի անգամ արդեն եղել է, ի՞նչ է դա տվել։
Ինչ որ տեղ հա, էս հարցի էս պահին ժամանակավոր լուծումը ներքին ճնշումն է, էնպիսի ճնշում, որ կսասանի իշխանույթան հիմքերը։ Դա առիթ կդառնա մի ձեւ հետաձգել հարցը։ Որովհետեւ գործող իշխանությունները թուրքահաճո են, եւ նրանց մնալը պահելու համար թուրքերը պատրաստ են նաեւ «ախրանա» տրամադրել կամ ներսում վերադասավորվելու համար միջանցք տալ Նիկոլին։ Սրա մասին բաց հայտարարություններ եղել են։
Հրեն Նիկոլը ուժեղացնում է ներքեին զորքերը, շատացնում է ոստիկանության քանակը, ոստիկանության համար զրահատեխնիկաներ է գնում եւ այլն։ Այսինքն իրենք պատրաստ են եւ անըդհատ պատրաստվում են ամենամեծ ներքին սրացումներին։
Բայց սա թեման ընդամենը կհետաձգի։ Սասանող ուժի առաջնորդներին էլի կանվանեն ահաբեկիչ, կնստացնեն ու վերջ։ Էնպես չի որ շատ են։ Եղած չեղածը մի քանի հարյուր մարդ է, որ ունակ է ինչ որ բաներ անել։ Մեր բանտերում էլ ավելի շատ տեղ կա։ Որ չլինի էլ, մի վարկով մի ավել բանտ կսարքեն։
Լավ, ես չեմ դուք եք, մի բան էլ դուք ասեք։