Ես հասկանում եմ որ ճիշտ պահ չեմ ընտրել այս կոչի համար, սակայն պարզ ու արդարացի լինենք․ իսկ ե՞րբ է հարմար եղել։
5 տարի է մի քանի միլիոնանոց հասարակությունը դեգրադացվում է և նա հայտնվել է իրավիճակային՝ պատեհապաշտական ու ռեֆլեքսային քաղաքականության հորձանուտում։ Նա այլևս չի կարողանում գործոն լինել «հների» ու «նորերի» այս պիղծ ու կեղտոտ մրցակցությունում։ Նա արդեն իջել է նրանց մակարդակին համատարած ցեխ շպրտելով ու ինքն էլ կեղտոտվելով։
Ինչքան կարելի է աղմկոտ ու անպտուղ գրառումներ և ելույթներ ունենալ իբր թե հակազդելով քաղաքական «հին» ու «նոր» սուբյեկտներին, և ավելի ենթարկվելով անսպասելի ու հզոր հարվածների․․․
Իսկ իրական փրկությունն այլ վայրում է։ Այն կոչվում է այլընտրանքային՝ ընդհատակյա՝ խորքային պայքար ցանցային, թիրախային ու ասինխրոիկ մեթոդներով, որն տարվում է հեռահար ռազմավարական հաշվարկով։
Հիմա թվարկեք այն ուժերին, որոնք գործում եմ այս մեթոդներով։
Մի ձեռքի մատների վրա կհաշվարկեք, իսկ համոզված եմ, որ շատերն նույնիսկ չգիտեն այդ ուժերի գոյության մասին։
Նշված պայքարում մեծ տեղ է հատկացված ազգային՝ հայակենտրոն ցանցին, որովհետև նրա օգնությամբ պետք է համախմբվեն, իրական, անմիջական ու արդյունավետ կապերով գործեն բազմաթիվ այն բջիջները, որոնք դուրս են եկել իրական պայքարի, և ոչ թե տրվել են ինքնարտահայտման ինքնանպատակ ու փակուղային մղմանը։
Հենց այդ նպատակով էլ մշակվում է «ՄիՏանիք» ցանցը։ Նա պետք է դառնա առաջնահերթ նոր վերնախավի ձևավորման ու թիմային աշխատանքի հարթակ, որից հետո նրա շուրջը պետք է համախմբվեն բազմաթիվ մարտավարական կառույցները՝ բջիջները։
Այս ճանապարհով է միայն հնարավոր վերականգնել հասարակության սուբյեկտայնությունը և դիմակայել ներքին և արտաքին սպառնալիքներին ու մարտահրավերներին։
Երիտասարդ տղաներն արդեն ավարտում են մշակումը։ Վերջին փուլն է։ Ավարտին են հասցնում օպերատիվ հաղորդակցության մոդուլն աննախադեպ գործառույթներով։ Մեքենայական հաղորդակցություն տարբեր լեզուներով շփվող մարդկանց միջև, հայկական ԱԲ֊ի հետ չաթբոթ (chatbot)։
Էլ չեմ խոսում նոր Թարգմանչաց շարժման տեսանյութերի և ազգային աննախադեպ լրատվական միջոցի մասին։
Սակայն, ինչպես ասեցի, ամենակարևոր գործառույթը դա մեր ազգային Վերնատան ենթահամակարգն է, որն առաջնորդելու է մեզ դեպի Խորքային Հայաստան։ Այն արդեն պատրաստ է։
Օգնենք խնդրում եմ, ինչքան կարող եք, որպեսզի ծրագրավորողների փոքրիկ թիմը կարողանա ավարտել իր գործը՝ կարևորագույն առաքելությունը։
Ծիծաղելի գումարների մասին է խոսքը, բայց ամեն անգամ մարդիկ անտեսում են այս կոչը մտածելով, որ ուրիշները կարձագանքեն։
Տեսականորեն մենք էլ հնարավորություն ունենք աջակցելու մեր երիտասարդներին, բայց ներկա՝ 7-8 նախագծերով ծանրաբեռնվածությունը նաև Արցախի պայքարին նյութական աջակցությունը։
Մի արհամարե՛ք մարդիկ, դուք ոչինչ չեք խնայի այդ մի քանի հազար դրամով։
Շատ շնորհակալություն այն քչաթիվ՝ մի քանի մարդկանց, որոնք աջակցել են մեր ստեղծագործական թիմին այս ամիսներ ընթացքում։ Ես կբարձրաձայնեի նրանց անունները, եթե համոզված լինեմ, որ իրենք դեմ չեն։
Հասցեատեր՝ Գոռ Ալեքյան
Բանկ – Ամերիա
Հաշվեհամար
1570092689946800
Քարտային
5501040011596656