Դիտումների քանակը` 17
133 Views
Երևանի Դինամո ՄՀԿ-ոմ ընթանում է մայիսի 22-ից մեկնարկած Հայաստանի խառը մենամարտերի 2025թ առաջնությունը։ Առաջնության արդյունքներով կկազմեն հավաքական թիմեր, որոնք կմասնակցեն 2025թ. պատանիների, երիտասարդների և մեծահասակների աշխարհի առաջնություններին (IMMAF):
Մրցաշարին մասնակցում են ՀՀ մարզերի և Երևանի ուժեղ մարզիկները։
Մրցաշարին մասնակցում են նաև Գորիսի համայնքային մանկապատանեկան մարզադպրոցի պատանի մարզիկները։
Առաջնությանը մեր մարզադպրոցի պատանի մարզիկ
Հայկ Սարգսյանը զբաղեցրեց 3-րդ տեղը։
Շնորհավորում ենք մեր պատանի մարզիկին` մաղթելով նորանոր հաղթական մարտեր։
Մարզադպրոցի մյուս պատանի մարզիկները շարունակում են իրենց մենամարտերը առաջնությունում։ Ակնկալում ենք նրանց հաղթանակները և որ նրանք նույնպես կնվաճեն մեդալներ։