Բաղակաց կրթական կենտրոնում շարունակվում է ընդունելությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Բաղակաց կրթական կենտրոնում շարունակվում է ընդունելությունը։

Սա այլընտրանքային կրթություն է Գորիսում, քոլեջ է, որտեղ կարող են սովորել 9֊րդ դասարանն ավարտած աշակերտները։ Այսինքն ավագ դպրոց գնալու փոխարեն կարող եք գալ Բաղակաց կրթական կենտրոն։

Էն մոդելը, որով մենք իրականացնում ենք կրթությունը, լիարժեքորեն իրեն արդարացնում է, որը փաստվում է մեր դպրոցի սաների գրանցած հաջողություններով։

Բոլոր ուսանողներն ներգրաված են հատուկ նախագծերի մեջ։

Կան ուսանողներ, ովքեր իրենք են հիմնել սեփական ստարտափ։

Դրա օրինակներից մեկը «Բոնելն» է, որի մասին փոքր նյութ կդնեմ հղման մեջ։

Մյուսը՝ Նորարար ԱգրոՍյունիքը, էլի հղումը կդնեմ մեկնաբանության մեջ։

Որպես համակարգաբան մասնագետ, ուսանողները նաեւ ներգրաված են տարբեր կառույցների համակարգման գործառույթների մեջ, ինչպիսք են Գորիսի Զբոսաշրջային Ձեռնարկությունների միությունը, Ռոբոտաշինության , ԱԹՍ Գորիս խմբակների համակարգումը։

Մեր ուսանողները Գ կուրսից սկսած իրենք իսկ դասավանդում են ծրագրավորում աշակերտներին։

Մեր դպրոցում անցնում ենք Ազգային պար, կավագործություն, գրաբար։

Շատ բաներ կարող եմ թվել։ Ովքեր երբեւէ առընչվել են մեր դպրոցի սաների հետ տարբեր նախագծերի շրջանակում, վստահ եմ տեսնում են մեր սաների պատրաստվածության աստիճանը։

Համաձայն ԿԳՄՍ֊ի կողմից մեզ տրված լիցենզիայի, մենք ունենք ընդամենը 12 տեղ Ա կուրսի համար։

Էնպես որ եթե հետաքրքրված եք, հաշվի առեք դա։

Բաղակաց կրթական կենտրոնի Գ կուրսի ուսանողներ Աշոտը եւ Գոռը հեղինակել են «Բոնել» նախագիծը՝ ստեղծելով TELPULL անունով մեքենա-հաստոց, որը պլաստմասե թափոններից արտադրում է 3Դ պրինտերի ֆիլամենտ։ TELPULL-ը միաժամանակ տեխնոլոգիական և էկոլոգիական լուծում է՝ միտված թե՛ վերամշակման, թե՛ ինժեներական կրթության առաջխաղացմանը։

Նորարար ԱգրոՍյունիք նախաձեռնությունը մեր Գ կուրսի ուսանող Անի Յուզբաշյանինն է, որի շրջանակում Խնձորեսկում մեկնարկվել է հիդրոպոնիկ համակարգերի կիրառմամբ բույսերի մշակում։

Մանրամասներին կարող եք ծանոթանալ ծրագրի ՖԲ էջից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել