Գորիսում կայացավ Սեղանի թենիսի Սյունիքի մարզային առաջնությունը
Մայիսի 18-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի նախասրահում տեղի ունեցավ սեղանի թենիսի՝ Սյունիքի մարզային առաջնությունը։ Մրցաշարին մասնակցեցին մարզի տարբեր համայնքներից ժամանած 55 տղամարդ և 19 կին մարզիկներ։
Առաջնությունն անցկացվեց շվեյցարական և օլիմպիական մրցակարգերով՝ ապահովելով թե՛ արդար մրցակցություն, և թե՛ բարձր հետաքրքրություն։
Մրցանակակիրներն էին՝
Տղամարդիկ
Արտյոմ Միքայելյան (Սիսիան)
Գագիկ Բաղդասարյան (Կապան)
Ստեփան Հայրապետյան (Կապան)
Կանայք
Ինեսսա Սարգսյան (Քաջարան)
Անի Թունյան (Քաջարան)
Սիլվի Թունյան (Քաջարան)
Հատուկ անվանակարգեր
Լավագույն վետերան – Վլադիմիր Ալեքսանդրյան (Քաջարան)
Լավագույն կադետ (մինչև 15 տ.) – Ալեքս Հովսեփյան (Քաջարան)
Լավագույն մինի կադետ (մինչև 12 տ.) – Հակոբ Բակունց (Գորիս, Վերիշեն)
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նոր հաջողություններ։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, հանդիսատեսներին ու կամավորներին՝ ջերմ մթնոլորտի, կարգապահության և մարզական ոգու համար։
Հատուկ շնորհակալություն՝
«Էլոլա» ընկերությանը՝ Սյունիքի մարզասերների ֆեդերացիային ցուցաբերած շարունակական աջակցության համար
Գորիսի «Սպորտ» խանութին (ք. Գորիս, Մաշտոցի 1)՝ գավաթների և մեդալների տրամադրման համար
Սյունիքի մարզի համայնքապետարաններին, դպրոցներին և մարզական կառույցներին՝ մարզիկների ակտիվ մասնակցությունն ապահովելու համար։
Առաջնության լուսանկարներն ու տեսանյութերը կարող եք դիտել ստորև.