Տիգրան Հեքեքյանի ղեկավարած «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը Կապանի Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում արդեն հինգերորդ անգամ կազմակերպում է «Երգով և սիրով» փառատոնը։ Սյունիքի մարզի երաժշտական, արվեստի դպրոցների, քոլեջների երգչախմբերը լավագույնս ներկայացրին երգչախմբային տարբեր կատարումներ։
Փառատոնին իրենց հիանալի կատարումներով ներկայացել են նաև Գորիս համայնքում գործող Գորիսի Ա․ Սաթյանի անվան երաժշտական դպրոցի, Շ․ Ազնավուրի անվան արվեստի, Խնձորեսկի Ա․ Սաթունցի անվան երաժշտական դպրոցների երգչախմբերը։
Նրանք հանդես են եկել ինչպես առանձին կատարումներով՝ «Կենաց ծառ» /երաժշտ․՝ Ա․ Խաչատրյան/, «Մայրիկը, գիրքը և հայրենիքը» / երաժշտ․՝ Մ․ Վարդազարյան/, այնպես էլ մոտ 200 հոգուց բաղկացած միացյալ երգչխամբի կազմում՝ կատարելով «Էրեբունի-Երևան» / երաժշտ․՝ Է․ Հովհաննիսյան/, «Սարդարապատ» / երաժշտ․՝ Է․ Հովհաննիսյան/, «Տղերքը, որոնք չկան» /Ա․ Բաբաջանյան/, «Հայաստան» / երաժշտ․՝ Կ․ Պետրոսյան/ երգերը։
Այս փառատոնը սիրո, նվիրումի, միասնականության վառ օրինակ է, որով խաղաղության և բարօրության երգերը հնչեցին երեխաների շուրթերով։