Թափառող շները՝ սպառնալիք երեխաների համար. ո՞վ է պատասխանատու

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
94 Views

Ո՞վ է պատասխանատու.

Թափառող շները՝ սպառնալիք երեխաների համար

֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊

Թափառող շների խնդիրը Գորիսում վերջին ամիսներին վերածվել է ոչ միայն սանիտարական ու բարոյահոգեբանական հարցի, այլև՝ երեխաների անվտանգության ակնհայտ սպառնալիքի։ Քաղաքի որոշ հատվածներում նրանց հաչոցն ու ներկայությունն արդեն դարձել են առօրյա սարսափ՝ հատկապես կրթական հաստատությունների հարակից տարածքներում։

Մանկական վախով ու տագնապով են նրանք ամեն օր դպրոց գալիս և գրեթե անընդհատ բախվում են թափառող շների ներկայությանը։

Թափառող շները դարձել են անվտանգության սպառնալիք երեխաների համար։

Ուսուցիչներն ու ծնողները հաճախ են ահազանգում, որ երեխաները վախենում են դուրս գալ բակ կամ տուն վերադառնալ անորոշ մթնոլորտի պայմաններում։ Իսկ նույն տարածքում գործող մանկապարտեզի դարպասների մոտ գրեթե ամեն առավոտ կարելի է տեսնել ոհմակով շներ։

«Երեխաս երեկ ամբողջ ճանապարհը լաց էր լինում, որովհետև երեք շուն իրենց հետևից էին գալիս, և ինքը վախեցել էր։ Պետք է լուծում տալ հարցին։Չգիտեմ՝ ինչ պետք է լինի, որ արդեն որևէ մեկը քայլ անի», — ասում է տուժածներից մեկի մայրը։

Թեմայի շուրջ զրուցեցինք Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի հետ, ով նշեց, որ իրականացվում է որոշակի գործողություններ խնդիրը մեղմելու համար։

«Գործում է ընկերություն, որը պարբերաբար գալիս է, տեղափոխում շներին հատուկ պահման վայր։ Մոտ ապագայում ևս սպասվում է նրանց այցելությունը։ Հնարավորության սահմաններում խնդիրը վերահսկվում է», — նշեց նա։

Սակայն, ինչպես արձանագրում են քաղաքացիներն ու կրթական հաստատությունների աշխատակիցները, խնդիրն ամենօրյա լուծում է պահանջում։

Քաղաքը մարդկանց, երեխաների և կենդանիների համար է, բայց երբ բալանսը խախտվում է, առաջնահերթությունը պետք է տրվի այն կողմին, որն ամենախոցելին է։ Քայլ անելը ժամանակի հարց է։ Բայց որքան շուտ՝ այնքան ավելի քիչ զոհ՝ թե՛ մարդկային վախերի, թե՛ կենդանական անտեսվածության դաշտում։

Միլլանա Լալայան

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել