Օծվեց Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
55 Views

Օծվեց Լորի Սուրբ Հովհաննես եկեղեցին

2025 թ. մայիսի 10-ին Սյունյաց թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ Սիսիանի Լոր գյուղում տեղի ունեցավ 17-րդ դարի հոգևոր կառույցի՝ Սուրբ Հովհաննես եկեղեցու օծման արարողությունը։ Տարիներ շարունակ իրականացված շինարարական և վերականգնման աշխատանքների արդյունքում համայնքի պատմական եկեղեցին այժմ վերանորոգված է և կրկին բացել է դռները հավատացյալ ժողովրդի առջև։

Նշենք, որ նախորդ օրը՝ մայիսի 9-ին, տեղի էր ունեցել դռնբացեքի և նավակատիքի արարողությունը, որի ընթացքում կատարվել էր սուրբ սեղանի, խորանի և սրբապատկերների օրհնություն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել