Այսինքն հարեւանն ասում է, «Լավ եմ անում, արա», մենք էլ մեր լոյալությամբ ընդունում ենք էդ լեքսիկոնը. Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
artur
64 Views

Հասարակության մեջ կարծիք կա ձեւավորած, որ Ադրբեջանը կրակում է սահմանին մեզ պատերազմի մեջ ներքաշելու համար։

Էս համատեքստում ինչ որ իմաստով ուտվում է էն գաղափարը, որ հա, կրակում են, թող կրակեն, մենք մեկ է բանի տեղ չենք դնում, շարունակում ենք մեր առօրյան։ Այսինքն սադրանքի չենք տրվում։

Ուզում եմ հասկանալ, որ սադրանքի տրվենք, ինչ է լինելու։

Եթե դրա հետեւանքն էն է լինելու, որ հայտարարելու են, թե մենք էլ ենք կրակում, հենա սենց թե նենց հայտարարում են։

Կամ ասենք, եթե մենք պատասխանենք էդ կրակոցներին, դա պատճառ են դարձնելու, որ հարձակվեն Հայաստանի վրա՞։

Այսինքն Ադրբեջանն ուզում է հարձակվել Հայաստանի վրա ու սպասում է, որ ասենք Խոզնավարից կամ Խնածախից պատասխան կրակեն, նոր հարձակվի՞։

Ոնց որ չէ, չէ՞, հասկանում ենք, որ մտքին լինի, պատճառները լիքն են։

Բա էս թատրոնի իմաստը ո՞րն է։

Կարող է թուրքի ուզածն էն է, որ էդ գյուղերը դատարկվեն։

Իրականում որպես ծնող, վստահ եմ, հասկանում եք, որ շատ դժվար է ամեն գիշեր մի 1000մ էն կողմ անըդհատ լսես թշնամուդ ավտոմատի կրակահերթերը, հերիք չի, մեկ մեկ էլ գնդակը մտնի տունդ։

Բա ի՞նչ է անում պետությունը, որ օրինակ դիմագրավի եւ բարձրացնի սահմանապահ գյուղերի բնակչության բարոյահոգեբանական վիճակը, դիմադրողականությունը։

Ես չեմ տեսնում պետական վերաբերմունք մեր ժողովուրդին պատերազմի պատրաստելու համատեքստում։

Պետական վերաբերմունքն օրինակ գյուղերում, քաղաքներում ապաստարաններ կառուցելն է, համաժողովրդական դիմադրության պոտենցիալն ուժեղացնելն է։

Մարզպետը մի քանի լավ գաղափարներ ուներ, որ մեր կողմերում պետք է արվեր, բայց դա էլ մնաց օդում։

Ու արդյունքում ստացվում է, որ մեր պետությունը չունի լուծում, չի կարողանում էնպես անել, որ իր սահմանի բնակչին հարեւան երկիրը չահաբեկի։

Այսինքն հարեւանն ասում է, «Լավ եմ անում, արա», մենք էլ մեր լոյալությամբ ընդունում ենք էդ լեքսիկոնը։

Բա լավ, հարգելի պարոնայք իշխանավորներ, էդ ձեր մեծ֊մեծ խոսալու կայֆը ո՞րն է, չեմ հասկանում։

Յանի էդ ինչի տեղ եք ձեզ դրել, որ մի կրակոցի հարց էլ չեք կարում լուծել, ո՛չ դիվանագիտական ճանապարհով, ո՛չ ռազմական։

Սովետեական բանտերում (եւ ոչ միայն), ռեժիմով ծեծելու մեխանիզմ կար։ Այսինքն մարդը գիտեր, որ շաբաթվա կամ ամսվա մեջ մի օր, անկախ ամեն ինչից, իրեն ծեծելու են։ Կապ չունի խելոք է, եղել, թե ոչ։

Հիմա էս է, ժողովուրդն արդեն հարմարվել է, որ հա էլ պիտի կրակեն։

Ու էսօրվա իշխանությունն իր անողնաշարությամբ կարծես թե ասում է, հա, ժողովուրդ ջան, մենք գնում ենք խաղաղության, դրա համար պիտի կրակեն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել