Սա Մեղրիի «փակ» կայարանն է։
Սահմանային Մեղրիի այս երկաթուղային կայարանը ժամանակին քաղաքի ամենաեռուն ու անցուդարձով լի հատվածներից էր։ Չնայած նախկինում խիստ հսկողության ներքո գտնվելուն, այն միշտ ունեցել է կարևոր նշանակություն քաղաքի կյանքի համար։ Այսօր՝ լքված, անխնամ և վանդալիզմի ենթարկված է։
Եկեք պատկերացնենք այս հին շենքը նոր շնչով։ Վերանորոգված, մաքուր շրջակայքով, կանաչապատ գոտիով և պատմական արժեք ունեցող լուսանկարների անկյունով։ Ինչո՞ւ չդարձնել այն Մեղրիի այցեքարտերից մեկը՝ տեղաբնակների և զբոսաշրջիկների սիրելի կանգառը։
Այս տարածքը կարող է վերածվել բաց թանգարանի, զբոսաշրջային ուղեկետ-կենտրոնի կամ պարզապես հանգստի հարմարավետ վայրի՝ գեղեցիկ նստարաններով ու լուսավորությամբ։
Մի քիչ պատմեմ կայարանի մասին․
Մեղրիի կայարանը Մեղրի-Երևան երկար և դժվարանցանելի ավտոճանապարհի այլընտրանք՝ երկաթուղին մայրաքաղաքի հետ կապ ունենալու միակ հարմարավետ տարբերակն էր։
Այն տարիներին, երբ աշխատում էր կայարանը, ովքեր պետք է գնային Երևան, կայարնի տնակի( նախքան նոր շենքի կառուցումը) մոտ ամեն երեկո հավաքվում էին մարդիկ և ուղիղ կես գիշերին շարժվող գնացքը առավոտյան 9-ին հասնում էր Երևան։ 1992թ ապրիլի 23-ի գիշերը անցավ վերջին գնացքը։
Հ․Գ․ Էս գրառումով ինչ էի ուզում ասեի, Մեղրին ահավոր սիրուն քաղաք ա ու անչափ տարբերվում ա իր բացառիկ ձևով։ Ուղղակի կարող ենք ամեն անկյուն ու հատված ճիշտ օգտագործել և զարգացնել տուրիզմ և ոչ միայն, նաև էլ հաճելի դարձնել տեղացիների համար։
Հ․Գ․2․ Գրառումը և լուսանկարները վերցնելուց նշել հեղինակին։