Դիտումների քանակը` 48
Վերիշենի մշակույթի կենտրոնի սաները միացան շաբաթօրյակին
Համապետական շաբաթօրյակի շրջանակներում այսօր ակտիվություն են ցուցաբերել նաև Վերիշենի մշակույթի կենտրոնի սաները։ Երեխաները մաքրման աշխատանքներ են իրականացրել Վերիշեն բնակավայրի եկեղեցուն հարակից տարածքներում՝ իրենց լուման ներդնելով համայնքի բարեկարգման գործում։