Համապետական շաբաթօրյակ․ Գորիսում մաքրվել է «Հին Զանգեր»-ի հատվածը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
70 Views

Համապետական շաբաթօրյակի շրջանակներում Գորիսի համայնքապետարանի աշխատակազմը մաքրման աշխատանքներ է իրականացրել համայնքի «Հին Զանգեր» կոչվող հատվածում։

Շաբաթօրյակին ակտիվորեն մասնակցել են համայնքապետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ՝ իրենց ներդրումն ունենալով շրջակա միջավայրի մաքրության պահպանման գործում։

Աշխատանքների ընթացքում «Հին Զանգեր»-ի ամբողջ հատվածից հավաքվել և հեռացվել են պլաստիկ և ապակե շշեր, թղթեր, պոլիէթիլենային տոպրակներ և այլ աղբ։ Իրականացվել են նաև տարածքի բարեկարգման աշխատանքներ։

Թեև Գորիս համայնքի կոմունալ ծառայությունը հետևողականորեն իրականացնում է քաղաքի և հարակից տարածքների սանիտարական մաքրման աշխատանքները, սակայն, ցավով պետք է արձանագրենք, որ չնայած գործադրվող ջանքերին, որոշ քաղաքացիներ և համայնքի հյուրեր շարունակում են անտարբերություն ցուցաբերել՝ կենցաղային աղբով աղտոտելով միջավայրը և հրաշք բնությունը։

Ուստի, կոչ ենք անում և հորդորում բոլորին՝ լինել ավելի պատասխանատու, գնահատել կատարված աշխատանքը և գիտակցել, որ մաքուր և բարեկարգ համայնք ունենալը յուրաքանչյուրիս պարտքն ու պատասխանատվությունն է։ Խնդրում ենք պահպանել մաքրությունը, չաղտոտել շրջակա միջավայրը և սեփական օրինակով նպաստել մաքուր Գորիս ունենալու գործին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել