Բաղակաց կրթական կենտրոնը միացել էր Գորիսի երկրագիտական թանգարանի և Ակսել Բակունցի տուն-թանգարանի նախաձեռնութեանը՝ հուշարձանների պահպանութեան միջազգային աւրուայ շրջանակում կազմակերպուած ճանաչողական այցին։
Միջոցառման ընթացքում ուսանողները այցելեցին Գորիսում գտնուող Անդրանիկ Զաւրաւարի երեք զինուորների, Ակսել Բակունցի ծնողների եւ Գուրոսի շիրիմներին։
Այցն ուղեկցուեց շիրիմների շրջակայքի մաքրման և խնամքի աշխատանքներով՝ որպէս հարգանքի տուրք պատմական յիշողութեան պահպանմանը։
Միջոցառման ընթացքում Վարդան Սարգսյանը ներկաեացրեց պատմական ակնարկներ և կենսագրական հետաքրքիր դրուագներ՝ լուսաբանելով յիշուող անձանց դերը մեր մշակութային եւ ազգային պատմութեան մէջ։
Բաղակաց կրթական կենտրոնը կարեւորում է նման նախաձեռնութիւնների մէջ ներգրաւուածութիւնը՝ դրանք դիտարկելով որպէս պատմամշակութային կրթութեան եւ քաղաքացիական գիտակցութեան ձեւաւորման կարեւոր միջոց։