Դիտումների քանակը` 20
88 Views
Գիգանտ միոմայի հեռացում Գորիսի ԲԿ֊ում
63֊ամյա Մ.Ջ֊ն որովայնի ցավերով և մեծացումով դիմել է Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք։ Գործիքային, լաբորատոր հետազոտության ընթացքում հայտնաբերվել է արգանդի բազմահանգույց գիգանտ միոմա և ձախ ձվարանի մեծ կիստա` բարդ տեղակայմամբ։
Հաշվի առնելով, որ մեկ օր առաջ բուժառուին կատարվել էր սրտի կորոնարոգրաֆիա և ինքը համարվում էր բարդացած սոմատիկայով հիվանդ, բժշկական անձնակազմը հրավիրել է մասնագիտական կոնսիլիում։
Բաժանմունքի վարիչ Վիգեն Ղուլունցի կողմից (անեսթեզիոլոգ Սոկրատ Առաքելյան, ասիստենտ ` Կարինե Յոլյան) կատարվել է արգանդի էքստերպատիա ` հավելումներով։
Հիվանդը դուրս է գրվել 4֊րդ օրը` լավացումով։