Հարգանքի տուրք՝ Արամ Սիմոնյանին

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
103 Views

Ապրիլի 12-ին ԵՊՀ նախկին ռեկտոր, երջանկահիշատակ Արամ Սիմոնյանի 70-րդ տարեդարձը նշեցինք համալսարանականների, Սիմոնյանի ընտանիքի, ընկերների և հարազատների հետ։

Տարիների հետևողական քարոզչության և սև փիարի հետևանքով Սիմոնյանի կատարած մեծ գործերը, նրա փայլուն կերպարը հանրայնորեն թերագնահատված են մնացել։ Մինչդեռ նրա գործունեության արդյունքների, նրա կառավարչական կարողությունների ու մարդկային բարձր որակների մասին կարելի է շատ երկար խոսել։ «Արամ Սիմոնյան – 70. ռեկտորը, գիտնականը, մարդը» ֆիլմում փորձ է արվել որոշ չափով շտկել հարգարժան պրոֆեսորի հանդեպ գործված անարդարությունը՝ նրա մասին ներկայացնելով շատ ընդհանրական, նույնիսկ մակերեսային բնույթի տեղեկություն (ավելի մանրամասն մեկ ֆիլմի մեջ հնարավոր չէր պատմել)։ Շատ կփափագեի, որ ֆիլմը դիտեին հատկապես երիտասարդները։

Արամ Սիմոնյանի արտաքուստ խիստ կեցվածքի, ուժ պրոյեկտելու կարողության, արծվի հայացքի ներքո անսահման բարություն, մեծահոգություն, խոնարհության աստիճանի համեստություն կար։ Արամ Սիմոնյանն անձամբ ինձ համար եղել է ուղենշային կերպար։ Նա կարևոր հետք է թողել իմ ինքնության վրա։

Արամ Սիմոնյանի դրամատիկ կյանքը ներկայացնող ֆիլմի հղումը դնում եմ մեկնաբանության մեջ։ Ֆիլմի ստեղծման գործում ունեցած տիտանական ներդրման համար շնորհակալություն եմ հայտնում Արտավազդ Լուլուկյան ին։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել