Ապրիլի 19֊20 Գորիսի ԲԿ֊ում ֆրանսիացի մասնագետների կողմից կիրականացվեն էլեկտրոնեյրոմիոգրաֆիա (ԷՆՄԳ) և խորհրդատվություն
Սիրելի՜ հայրենակիցներ
Տեղեկացնում ենք, որ ապրիլի 19֊ին և 20֊ին Գորիսի ԲԿ֊ի պոլիկլինիկայում ֆրանսիացի բժիշկների կողմից կիրականացվեն հետազոտություններ
էլեկտրոնեյրոմիոգրաֆ(ԷՆՄԳ) սարքով։ Այն գործիքային հետազոտության ժամանակից մեթոդ է, որը լայն կիրառում ունի ծայրամասային նյարդային համակարգի, նյադամկանային հիվանդությունների ախտորոշման մեջ։
ԷՆՄԳ֊ն օգնում է ախտորոշել հետևյալ պաթոլոգիաները
Նեյրոպաթիաներ/պոլինեյրոպաթիաներ
Թունելային համախտանիշներ
Միասթենիա Գրավիս
Կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզ
Ռադիկուլոպաթիաներ
Միոտոնիաներ
Միոդիստրոֆիաներ
Միոզիտներ
Նյարդերի բորբոքային և հետվնասվածքային ախտահանումներ և այլ նյարդամկանային հիվանդություններ։
ԷՆՄԳ իրականացվում է,եթե առկա են հետևյալ գանգատները`
Վերջույթների թմրածություն կամ թուլություն
Մկանների ակամա կծկումներ
Մկանային հոգնածություն
Մկանային զանգվածի նվազում
Վերջույթներում անհասկանալի տհաճ զգացողություն և ցավ
Հետազոտության տևողությունը կազմում է 20֊60 րոպե, իրականացվում է միայն վճարովի հիմունքներով։
Հարցերի և հերթագրման համար աշխատանքային օրերին զանգահարել բժշկուհի Մերի Ասատրյանին 098333151 հեռախոսահամարով։