Գուսան Աշոտի բնօրրանում հնչելու է գուսանական երգը. Նոր փառատոն Գորիսում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
111 Views

Գուսան Աշոտի բնօրրանում հնչելու է գուսանական երգը. Նոր փառատոն Գորիսում

Սիրով տեղեկացնում ենք, որ սույն թվականի ապրիլի 26-ին հյուրընկալ Գորիս քաղաքում տեղի կունենա նոր մշակութային նախաձեռնության՝ Գուսանական երգերի փառատոնի հանդիսավոր մեկնարկը։

Սա Գուսան Աշոտի բնօրրանում անցկացվող գուսանական երգին նվիրված առաջին փառատոնն է, որը նպատակ ունի վերարժևորելու և հանրությանը ներկայացնելու գուսանական արվեստի հարուստ ժառանգությունը, խթանելու երգարվեստի պահպանումն ու զարգացումը։

Փառատոնը հավակնում է դառնալ ամենամյա՝ Գորիսը դարձնելով գուսանական երգի կարևոր կենտրոններից մեկը և ստեղծելով նոր հարթակ ինչպես կայացած, այնպես էլ սկսնակ կատարողների համար։

Փառատոնի շրջանակներում սպասվում են համերգային ելույթներ, հանդիպումներ և այլ միջոցառումներ, որոնք կնպաստեն մեր մշակութային արմատներին վերադառնալուն և գուսանական երգի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։

Հրավիրում ենք բոլոր արվեստասերներին, գուսանական երգի երկրպագուներին և Գորիսի հյուրերին ներկա գտնվելու այս կարևոր մշակութային իրադարձությանը ։

Մանրամասն տեղեկություններ ծրագրի վերաբերյալ կտրամադրվեն առաջիկայում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել