Դիտումների քանակը` 24
153 Views
Կանաչ Գորիսի տեսլականը` իրականություն
Գորիսը վստահ քայլերով շարժվում է աշխարհի ամենականաչ քաղաքներից մեկը դառնալու ճանապարհով: Արդեն տնկված հազարավոր ծառերի կողքին նորերն են ավելանում, հարստացնելով քաղաքի կանաչ միջավայրը:
Հատկանշական է, որ մինչ այժմ բոլոր տնկիների շրջանում գրեթե 100% կպչողականություն է ապահովվել, ինչը վկայում է աշխատանքների բարձր որակի և հետևողական խնամքի մասին:
Կանաչ Գորիսի տեսլականն իրականություն դարձնելու գործում կարևոր է յուրաքանչյուր բնակչի ներգրավվածությունը: Կոչ ենք անում բոլոր բնակիչներին հոգատար լինել և աջակցել համայնքապետարանին ծառերի ջրման և պահպանման հարցում: