Դիտումների քանակը` 18
119 Views
Հարգելի՛ Կորնիձորցիներ,
Ապրիլի 4-ին, ժամը 09:00, Կորնիձորի վարչական ղեկավար` Սուրեն Ամարյան-ի նախաձեռնությամբ, գերեզմանատան տարածքում կկայանա շաբաթօրյակ։
Սա մեր պարտքն ու պատասխանատվությունն է մեր նախնիների հիշատակի հանդեպ։ Յուրաքանչյուր Կորնիձորցի պետք է ներկա լինի, իսկ շիրիմներ ունեցողները պարտադիր կերպով պետք է մասնակցեն՝ հոգ տանելու իրենց հարազատների հանգստավայրերի մասին։
Մեր նախնիները արժանի են մեր հարգանքին ու խնամքին։ Եկենք՛ միասին մաքրենք ու բարեկարգենք տարածքը՝ մեր հարգանքը գործով ապացուցելու համար։
Միացե՛ք, միավորվե՛նք, գործե՛նք միասին։
Խնդրում ենք տարածել գրառումը։