Հերթական ռազմավարական նշանակության ծրագիրը Խնձորեսկում
Կուրաթի գետից Խնձորեսկի ոռոգման ցանցին ջուր մղող գլխավոր ջրատարը կառուցվում է: Գորիսի համայնքապետարանի և UNDP-ի համատեղ համագործակցության շրջանակներում խոշոր ներդրումներ պահանջող ծրագիրը վերջապես կյանքի է կոչվում:
Ծրագրի կողմից տրամադրվել են խողովակները, կառուցման աշխատանքներն իրականացվում են «Սյունիք ՋՕ» Գորիս տեղամասի կողմից: Ծրագրի արդյունքում Խնձորեսկ գյուղ մղվող ջրի զգալի կորուստներ այլևս չեն լինի, ինչը թույլ կտա ապահովել ջրի արդյունավետ օգտագործում և կայուն մատակարարում բնակավայրի տարածքում:
Հիշեցնենք, որ վերջին տարիներին համայնքապետարանի և այլ գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ Խնձորեսկում արդեն իսկ կառուցվել են ոռոգման ջրագծեր և ժամանակակից մեմբրանային ջրամբար: Այս ծրագրերը միտված են բարելավելու բնակավայրի ջրամատակարարման համակարգը և նպաստելու գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում: