20 տարի չգործող ջրամբարը վերականգնվել է
Ներքին Խնձորեսկ բնակավայրում ավելի քան 20 տարի չգործող, խցանված օրվա կարգավորիչ ջրամբարը վերջապես վերականգնվել է և շուտով կհանձնվի շահագործման: Այս կարևոր ենթակառուցվածքի վերականգնումը հնարավոր է դարձել Գորիսի համայնքապետարանի և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) սերտ համագործակցության շնորհիվ:
Ջրամբարը հիմնովին վերանորոգվել է՝ համապատասխանեցվելով ժամանակակից պահանջներին և չափանիշներին:
Ծրագիրն իրականացվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից իրականցվող «ԵՄ-ն հանուն երկխոսության» ծրագրի շրջանակներում։
Ամեն օր Գորիսի համայնքապետարանը, իր գործընկերների հետ միասին, ակտիվ աշխատանք է ծավալում համայնքի բոլոր բնակավայրերում՝ կառուցման և նորոգման աշխատանքներ իրականացնելով բնակիչների հոգսը թեթևացնելու նպատակով: