Գերինե՞ր, թե՞ պատանդներ․Գարեգին Խումարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
42 Views

Սկսեմ կանխատեսումներիս լուրջ վերաբերվել: Մարտի սկզբին, երբ լրահոսում ակտիվացվեց գերիների թեման, այսպիսի ենթադրություն արեցի. «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շատ շուտով մեզ ուղղակիորեն ասվելու է հետևյալը՝ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, գերիները չեն վերադարձվելու: Խաղաղության պայմնագիր էլ չի լինելու, եթե Հայաստանը չփոխի Սահմանադրությունն ու առոչինչ չճանաչի Հռչկագիրը, Վերամիավորման որոշումն ու թուքրերին մտահոգող մնացած հիմնադրույթները: Ու 3-րդ Հանրապետության փաստացի լուծարումը նրբորեն պատվելու է հանուն գերիների վերադարձի համազգային զոհողության քաղաքական նոր առասպելաբանությամբ»: Այսօր երկրի բարձրագույն ամբիոնից Ն. Փաշինյանը հայտարարեց. «Ես առանց սեթևեթանքի ուզում եմ այս ամբիոնից հստակ ասել՝ կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպիտի շարունակենք: Այն խաղաղությունը, որի ճանախարհով մենք գնում ենք, գերիների հարցի լուծման ամենաէֆեկտիվ ճանապարհն է: Պարզապես, ավելի էֆեկտիվ ճանապարհ գոյություն չունի»: Ուղղակի վստահ եմ, որ այս միտքը ամենատարբեր տեղերից առաջիկա ամիսներին մենք սկսելու ենք ավելի ու ավելի հաճախ լսել:

P.S. Երեկ ավագ ընկերներիցս մեկն առաջարկեց Բաքվում պահվող մեր հայրենակիցներին գերի չանվանել, որովհետև գերիներն այնուամենայնիվ նույնիսկ մեր դեպքում գոնե տեսականորեն ինչ-ինչ իրավունքներ ունեն: Մերոնք պատանդ են, ու ամեն օր ավելի ու ավելի հստակ է դառնում, թե ինչ նպատակով են պատանդառված:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել