Տուրիզմի մասին
Ես այս մասին էլի եմ խոսել ոչ այս հարթակում, բայց բավական ազդեցիկ շրջանակում։
Հիմա էստեղ կիսվեմ։
Տուրիզմի զարգացումը ռոմանտիկ մի բան չէ։
Տուրիզմի զարգացումը մենակ մարքեթինգային արշավները չեն, այդ արշավների տակ պետք է լիքը-լիքը շերտեր լինեն։
Սկսեմ կարևորից
ՄԱՐԴԻԿ։
Տուրիզմը մարդկանց համար ու մարդկանց մասին է։ Եթե մեր մարզերում ու գյուղերում մարդիկ գնալով պակասում են, ինչպես ենք զարգացնելու տուրիզմը։
Խնդրում եմ, հնարավորության դեպքում բացի հայտնի զբոսաշրջային այցելավայրերը, գնացեք պարզապես մարզեր ու ապրեք մի քանի շաբաթ։
Ասում ենք տուրիստ գա, որ մարզերը զարգանան։ ՉԷ։
Մարզերը պետք է զարգանան, որ տուրիստ գա ու մի անգամ չգա ու գնա։ Մարդիկ սկսել են դանդաղ ճամփորդել, ինչը նշանակում է երկար են ուզում մնալ դեստինացիայում։ Իսկ որկար մնան ինչո՞վ զբաղվեն։
Որպեսզի մարզերը, գյուղերը զարգացնենք, մարդիկ չլքեն իրենց տները, պետք է խթանել քաղաքից մարդկանց բնակությունը մարզերում։
Առաջին ու պարտադիր ծրագիրը միջմարզային տրանսպորտային միջոցների բարելավումն ու արագացումն է։ Գնացքներ, ճիշտ ժամի մեկնող բարեկարգ տրանսպորտ և այլն։ Մի պուճուր երկիր ենք A-B հասնելը հայոց հարց է։
Զարկ տալ կրթական օջախների զարգացմանը մարզերում, որպեսզի տեղափոխված ընտանիքները այդ մասով հանգիստ լինեն. իմանան, որ պարտադիր չէ մնան Երևանում, որ երեխաները լավ կրթություն ստանան։
Այս մասով մեծ արշավ ու տարբեր ոգևորող առաջարկներ տեղափոխվածներին։
Մի աշխարհ լքված շինություններ կան Հայաստանում. դրանց մասով լիքը-լիքը սիրուն մտքեր կարելի է իրականացնել։
Առանց մարդկանց քաղաքները, գյուղերը, մարզերը դատարկ են, անշունչ…
Խրախուսեք Երևանցիներին տեղափոխվել մարզեր, սկսել բիզնեսներ, ավելի առողջ միջավայրում ապրել…
Տուրիզմը օդից չի զարգանում ու առհասարակ տուրիզմն էլ է գործիք կյանքը լավացնելու, մարդկանց մոտիվացնելու և այլն։
Հ.Գ. գրառումով կարող եք կիսվել, ավելին’ կիսվելը խրախուսվում է։