Արթուր Ղազարյանը գրում է.
«Էթնիկ լարվածությունը սրվում է Իրանի հյուսիսում՝ Արևմտյան Ադրբեջան նահանգում, որտեղ այսօր տասնյակ հազարավոր էթնիկ ադրբեջանցի բնակիչներ դուրս են եկել փողոցներ նահանգի մայրաքաղաք Ուրմիայում՝ բողոքելու ժողովրդագրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ կառավարության որոշման դեմ։ Նախագիծը ենթադրում է քրդերի վերաբնակեցում հիմնականում էթնիկ ադրբեջանցիներով բնակեցված շրջաններ:
Բողոքի ակցիայի ժամանակ տեղի ադրբեջանցիները բղավել են, որ իրենք ադրբեջանցի թուրքեր են և թույլ չեն տա, որ Արևմտյան Ադրբեջան նահանգում քրդերի և իրանցիների թիվն ավելանա։ Օգնության կոչեր են հնչել նաև Ադրբեջանին և Թուրքիային։
Ի պատասխան՝ տեղի իշխանությունները ցրել են բողոքի ակցիան՝ օգտագործելով ոստիկանական հատուկ ջոկատներ և ջրցան մեքենաներ, ինչի հետևանքով տեղի ադրբեջանցիները սպառնացել են, որ առաջիկա օրերին ավելի արմատական միջոցների կդիմեն»։
Նյութի աղբյուրը կգտնեք այստեղ․