Դիտումների քանակը` 86
Հայտարարություն
Սիրելի՛ երիտասարդներ, Հրավիրում ենք ձեզ դառնալու Գորիս համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհրդի անդամ։
Խորհուրդը ձևավորվում է՝ նպատակ ունենալով համախմբել ստեղծագործ, նախաձեռնող և պատասխանատու երիտասարդների, ովքեր պատրաստ են իրենց ձայնը, գաղափարներն ու եռանդը ներդնել համայնքի զարգացման գործում։
Ինչպե՞ս դիմել․ Եթե դու 17-30 տարեկան ես, բնակվում ես Գորիս համայնքում և ունես համայնքը բարելավելու թարմ գաղափարներ, ապա լրացրու դիմում մինչև սույն թվականի ապրիլի 15-ը։ Հարցերի դեպքում դիմել՝ Գորիսի համայնքապետարան կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության հարցերի բաժին. էլ. Հասցե` krtmshsoc@mail.ru կամ զանգահարել 094756598: