Դիտումների քանակը` 139
355 Views
Խնձորեսկի միջնակարգ դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները մասնակցեցին հետաքրքիր և ուսուցողական բաց դասի՝ «Կյանքը՝ շախմատ, մարդիկ՝ խաղաքար» թեմայով։ Դասը վարեց «Շախմատ» առարկայի ուսուցչուհի Քրիստինե Ավանյանը, ով սովորեցրեց, որ շախմատը ոչ միայն խաղ է, այլև մտածողության, ռազմավարության և կյանքի կարևոր դասերի յուրահատուկ համադրություն։ Աշակերտները ներկայացրեցին շախմատի տարբեր դրվագներ, վերլուծեցին խաղային իրավիճակները և փորձեցին գտնել հաղթանակի լավագույն քայլերը։