Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
160 Views

Ռազմավարական նշանակության ջրամբար Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար

Այսօր Ակներ և Վերիշեն բնակավայրերի համար կարևոր քայլ կատարվեց ջրային ռեսուրսների կառավարման բարելավման տեսանկյունից: Համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի և UNDP կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցավ այց դեպի այն տարածք, որտեղ նախատեսվում է կառուցել 10000 խորանարդ մետր տարողությամբ ջրամբար:

Նախագծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Այս ռազմավարական նախաձեռնությունը հատկապես կարևորվում է ջրային պաշարների արդյունավետ բաշխման տեսանկյունից: Կառուցվող ջրամբարի ջրային պաշարների 70%-ն ուղղվելու է Ակների դաշտերը ոռոգելի դարձնելուն, մասնավորապես գետի ձախակողմյան հատվածի՝ մինչ այժմ ջրազուրկ տարածքներում գյուղատնտեսության զարգացման համար:

Մնացած 30%-ը հնարավորություն կստեղծի Վերիշենի համայնքի ջրամատակարարման և ոռոգման կարիքները բավարարելու համար: Ջրամբարի կառուցման և ջրագծերի վերակառուցման արդյունքում զգալիորեն կբարելավվի երկու բնակավայրերի բնակիչների կենսապայմանները և գյուղատնտեսական հողերի արդյունավետությունը:

Համայնքը չի սահմանափակվելու գործընկերների հետ միայն ջրամբարի կառուցմամբ: Առաջիկայում նախատեսվում է նաև Ակների և Վերիշենի ջրագծերի վերակառուցման աշխատանքների իրականացում: Արդեն իսկ Վերիշենի ջրագծի վերակառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ ՄԱԿ-ի Պարենի ծրագրի աջակցությամբ: Ակների ջրագծի վերակառուցման աշխատանքները նույնպես շուտով կմեկնարկեն:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել